Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

«Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»

«Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»
13.12.2020 | 21:55

Դեկտեմբերի 25-ին, ժամը 19։00-ին, LOFT-ում տեղի կունենա Արամ Ավետիսի «Երբ առնետները կարդալ գիտեին» գրքի շնորհանդեսը։ Երեկոյի ընթացքում հեղինակն անձամբ կպատմի նոր գրքի ստեղծման ու խորհրդի մասին։

«Իրատեսի» հետ զրույցում Արամ Ավետիսն ասաց, որ վեպը մի մարդու մասին է, ով հայտնվում է առնետների, կրծողների աշխարհում ու փորձում մարդ մնալ․ «Բայց ինչքա՞ն է նրան հաջողվում դա անել։ Այդ վեպը հակավեպ է ու դեմ է բոլոր կար կարծրատիպերին՝ և՛ լեզվի, և՛ գրականության առումով։ ՈՒղեղ կրծող հակաուտոպիա։ Նույնիսկ հակա հակաուտոպիա։ Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է՝ հյութեղ ու անտանելի։ Պոլ Վալերին այս գրքի մասին կասեր․ «․․․ մենք վերաջապես կտեսնենք անասնական հասարակության հայտնության հրաշքը»։


«Երբ առնետները կարդալ գիտեին»-ը արձակագրի երրորդ գիրքն է։ Լույս է ընծայել «Ակտուալ արվեստ» հրատարակչությունը «Ջեբկիր» մատենաշարով։ Մինչ այս ընթերցողին Արամ Ավետիսը հայտնի էր «Կույր կետադրություն» և «Ճարտարապետական մուտացիա» գրքերով։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 80015

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ